Նավթը և գազը հայաստանեւմ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik.  Հայաստանում նավթ և գազը կա. մասնագետների աշխատանքն ապացուցել է այդ փաստը։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել է «Ինտեգրալ Պետրոլեում» ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանը։

2012 թվականից ընկերությունն աշխատում է նավթի և գազի երկրորդ հետազոտական բլոկի վրա։ Հանրապետությունում դրանք վեցն են` ներառյալ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում գտնվող բլոկերը։

Խորհրդային արշավախմբերը մի շարք ուսումնասիրություններ են կատարել նավթի և գազի վերաբերյալ։ Հետախուզական աշխատանքների գագաթնակետը 80-ական թվականներին էր։ Ցավոք, այդ աշխատանքներն ավարտել և ամբողջությամբ վերլուծել չհաջողվեց։ Դա նույնն է, թե հիվանդից տասնյակ անալիզներ վերցնես, սակայն ախտորոշում չանես», – պարզաբանեց Պետրոսյանը։

Հորատանցքերի հետախուզությունն ուժեղացրեցին անցյալ դարի 60-ականներին, ուսումնասիրություններն ընթանում էին Արաքսի ափերի երկայնքով` Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Հորատանցքերից մեկի հորատման ժամանակ այնտեղ` այն ժամանակվա Հոկտեմբերյանի շրջանում, հայտնաբերեցին գազի հանքավայր։ Սակայն այնտեղ գազի ճնշումը սկսեց արագ ընկնել։ Հանքավայրը համարեցին սպառված և փակեցին այն։

«Այդ ժամանակ ԽՍՀՄ–ում հանքավայրեր բացվեցին Արևմտյան Սիբիրում, Պովոլժիեում, Ղազախստանում, Թուրքմենստանում։ Եվ նրանց կողքին նման աննշան փաստի վրա առանձնակի ուշադրություն չդարձրեցին։ Թե ի՞նչ հանքավայր էր, կարո՞ղ էին արդյոք այդ տարածքում գազով հագեցած նաև այլ օբյեկտներ լինեին` չուսումնասիրեցին։ Ինչու՞։ Այն պատճառով, որ գազի մեկ խմ–ը 2 կոպեկ արժեր, բենզինի երկու տեսակները` 7 և 9 կոպեկ։

Սակայն հետազոտությունն անիմաստ չէր։ Երևանի Ավան համայնքում աղ գտանք, հանքային ջրերի մի քանի աղբյուր։ Իսկ հիմա համեմատեք.  հանքային ջրի կես լիտրն արժեր 10 կոպեկ, իսկ մի ամբողջ մեկ լիտր բենզինը` 9 կոպեկ։ Դա հաշվի առնելով`անիմաստ էր ուսումնասիրությունները, արդյունահանումը, վերամշակումը և մատակարարումը», – ավելացրեց Պետրոսյանը։

1998թ.–ի գների կտրուկ անկումից հետո, 2000-ականներին նավթը սկսեց աստիճանաբար թանկանալ։ Նոր հանքավայրեր ուսումնասիրելու հետաքրքրություն առաջացավ, այդ թվում` Հայաստանում։ Սակայն արդեն 2008 թվականին սկսվեցին գնային տատանումները, իսկ 2014-15 թվականներին գազի գինը եռակի իջավ։ Այդ իրադարձությունները կտրուկ նվազեցրին նավթային ոլորտի ներդրումային գրավչությունը, հատկապես հետախուզության։

Оставьте комментарий